Lydian Armenia-ի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

 

«Լիդիանը միշտ վստահ է եղել իր Բնապահպանական ազդեցության գնահատման ու կանխարգելման միջոցառումների լավագույնը լինելու մեջ: Երեկ հրապարակված զեկույցին, ինչպես արդեն ասվել է ընկերության հայտարարության մեջ, դեռևս կանդրադառնանք: Բայց քանի որ մանիպուլյատիվ որոշ գործողություններ, ոմանք, տարիների սովորության համաձայն, արդեն սկսել են, հարկ ենք համարում մեկ զավեշտալի օրինակի վրա ցույց տալ, թե ինչպես են հանրությանը փորձում մոլորության մեջ գցել:

1-ինը երեկ ակտիվիստների կողմից լայորեն տարածվող մի նկար է, որը հատված է (screenshot) զեկույցից: Այս նկարում, բաց է թողնված ամենակարևոր նախադասությունը՝ եզրահանգումը, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե զեկույցը բացասական է: 2-րդ նկարում տեղադրում ենք նույն հատվածի ամբողջական մեջբերումը, որից անկհայտ է, որ Ջերմուկի վրա ազդեցություն չկա, ինչպես և բազմիցս հայտարարել է Լիդիանը»: