Նովոսիբիրսկի՝ Կարասուկսկի շրջանում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է РИА «Новости-ն, ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 9-ը տուժել են:

«Մեր տվյալներով՝ զոհվածը Հայաստանի քաղաքացի է»,- այս մասին հաղորդել են ՌԴ Արտակարգ իրավիճակների վարչությունից:

Այս պահին ավտովթարի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսն ընկել է առուն: