Արցախի ոստիկանության ծառայողները բացահայտել են գողության դեպք: Այս մասին տեղեկացնում են իրենց ֆեյսբուքյան էջում:

 

Օգոստոսի 20-ին Ասկերանի շրջանի բնակչուհի, 1981թ. ծնված Ռ. Ա-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ իր խանութից գողություն է կատարվել:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001թ. ծնված Ա. Ե-ն պատը քանդելու միջոցով մուտք է գործել Ռ. Ա-ին պատկանող խանութ և այնտեղից գողացել երկու շիշ գարեջուր, մեկ շիշ օղի, մեկ շիշ 1,5 լիտր հյութ, երեք հատ «Օրբիտ» մաստակ, երկու հատ ապխտած պանիր, երկու տուփ «Էրեբունի» տեսակի ծխախոտ և մեկ տուփ չիպս:

Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: