ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Օրովիլ քաղաքի օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտում այրվել Է Cessna Citation մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը: Այդ մասին հայտնել Է տեղի ճանապարհային ոստիկանությունը:

Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության տվյալներով՝ ինքնաթիռը թռիչքն ընդհատել Է անհայտ պատճառով և դրանից քիչ անց բռնկվել: Բոլոր տասը ուղևորներին ու անձնակազմի անդամներին հաջողվել Է տարհանվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: