Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործում է բավականին կայուն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ նոր հանդիպման մասին հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հանդիպումները շարունակվում են, բանակցային գործընթացը չի կանգնել: «Ես սրա մասին վերջին անգամ խոսել եմ Ուրուգվայի նախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ. ես ասացի, որ ինչպես մենք միշտ անում ենք, հանդիպման մասին համաձայնեցված պահին կհայտարարենք»,- ասաց Մնացականյանը: