ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Չինաստանն անցած գիշեր հեռախոսով կապվել Է ԱՄՆ-ի առևտրական ներկայացուցիչների հետ և բանակցությունների սեղանի շուրջը վերադառնալու ցանկություն հայտնել: Այդ մասին հայտնել Է Reuters-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն' Թրամփը ողջունել Է Չինաստանի բանակցելու պատրաստակամությունը և դա դրական զարգացում Է համարել ամբողջ աշխարհի համար: Նա նշել Է, որ Չինաստանի ներկայացուցիչները երկու անգամ կապվել են ԱՄՆ-ի հետ և հայտարարել, որ ցանկանում են համաձայնագիր կնքել առևտրի վերաբերյալ: Թրամփն ասել Է, որ այդ հարցի շուրջը բանակցությունները կսկսվեն մոտ ժամանակներս:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը սեպտեմբերի 1-ից Չինաստանից 300 մլրդ դոլար ծավալով ապրանքների մաքսատուրքերը կբարձրացնի ոչ թե 10 տոկոսով, ինչպես պլանավորված Էր, այլ 15 տոկոսով, 250 մլրդ դոլար ծավալի ապրանքների մյուս խմբի համար մաքսատուրքերի բարձրացումը հոկտեմբերի 1-ից կկազմի ոչ թե 25 տոկոս, այլ 30 տոկոս:

Թրամփի որոշումը հաջորդել Է տարեկան 75 մլրդ դոլար ծավալի ամերիկյան ապրանքների ներմուծման վրա ՉԺՀ-ի կողմից լրացուցիչ մաքսատուրքեր դնելուն: 5078 անուն ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից եւ դեկտեմբերի 15-ից: Այս քայլը դարձել Է սեպտեմբերի 1-ից և դեկտեմբերի 15-ից 300 մլրդ դոլար ծավալի չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 10 տոկոսով բարձրացնելու ԱՄՆ-ի որոշման պատասխանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: