Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է բողոքի ցույց անող արճիսցիների հետ՝ խոստանալով լուծել ջրի խնդիրը: «Քիչ առաջ պայմանավորվել եմ Վեոլիա» ընկերության հետ, և հենց այսօր աշխատանքները կսկսվեն, ջուր կբերենք համայնք: Դա մեկ օրվա կամ երկու շաբաթվա աշխատանք չէ, երկար ժամանակ է պահանջվում, սակայն կփորձենք լուծել ամենահրատապ հարցերը, որպեսզի կարողանաք օգտվել ջրից»,- ասաց նա՝ կոչ անելով բացել ճանապարհը: 

 

 

 

Այս պահին նշված ճանապարհահատվածը բաց է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վաղ առավոտից Արճիս գյուղի բնակիչները փակել էին Վանաձոր-Բագրատաշեն մայրուղին: Նրանք պահանջում էին լուծել խմելու ջրի՝ տարիներով չլուծված հարցը: