Չինացի բլոգեր Չաոն (Chao) ՃՏՊ է բեմադրել Չժենչժոում՝ Weibo սոցցանցի համար տեսահոլովակ նկարահանելու նպատակով, հաղորդում է South China Morning Post-ը:

Չաոն, գտնվելով Lamborghini ավտոմեքենայի ղեկին, իբր, վրաերթի է ենթարկում էլեկտրական սկուտեր վարող 55-ամյա կնոջը: Բեմադրված վթարից հետո «տուժողը», ինչպես հետագայում է պարզվում, բլոգերի մայրը, գլորվում էր ասֆալտին՝ ստացված վնասվածքների ցավից:

Միջադեպը տեսանկարահանել է բլոգերի ընկերը: Նշվում է, որ նման ձևով Չաոն հույս ուներ բարձրացնել իր պրոֆիլի ժողովրդականությունը սոցցանցում:

Ականատեսներն ու երևեկության մասնակիցները դիմել են ոստիկանություն: Հայտարարության մեջ ասվում է, որ բլոգերի գործողությունները խցանում են առաջացրել: Արդյունքում, Չաոն, նրա մայրը և ընկերը ձերբակալվել են 5 օրով և տուգանվել են 200 յուանով՝ հասարակական կարգը խախտելու համար: