Քրեական շրջանակներում Գուլի անունով հայտնի ադրբեջանցի քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը օգնել է Կալուժսկի մականվամբ Արման Ջանինյանին վերադարձնել գողական տիտղոսը, որից նա զրկվել էր 20 տարի առաջ՝ 1999-ին։

1996-ին օրենքով գող Մաելս Մկրտչյանի (Կնդոյի) երաշխավորությամբ գողական տիտղոս ստացած Ջանինյանը կոնֆլիկտ է ունեցել հեղինակություն Մայիս Կարապետյանի (Մայիսիկ Կիրովականցի) հետ, որը նրանք պետք է պարզաբանեին1999-ի գողական հավաքի ժամանակ։ Սակայն Ջանինյանը չի ներկայացել և այդ պատճառով 20 տարի զրկվել է գողի տիտղոսից, որոնցից 16-ը ավազակության եւ դրամաշորթության համար անցկացրել է կալանավայրում։

«Պրայմ Կրայմ» տեղեկատվական գործակալության տվյալներով՝ Ջանինյանին տիտղոսը վերադարձվել է օգոստոսի 26-ին՝  երեք օրենքով գողերի որոշմամբ՝ Սալիֆովի, Օթարի Տոտոչիի (Բատյա) եւ Յուրա Ուսոյանի (Լազարեւսկի)։