ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնական Մադլեն Վեսթերհութը թողնում է իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուր:

Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Վեսթերհութը, որը Թրամփի օգնական է ծառայել նրա վարչակազմի առաջին օրվանից, պաշտոնաթող է եղել օգոստոսի 29-ին:

Աղբյուրների տվյալներով՝ նրա արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահին հայտնի է դարձել, որ Նյու Ջերսիում իր օգնականն իր արձակուրդի մանրամասնություններ է հայտնել լրագրողներին: Վեսթերհութի պաշտոնաթողության որոշումն ընդունվել է, հենց որ Թրամփն իմացել է պատահածի մասին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: