Օգոստոսի 31-ին, ժամը 05:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 102 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի լոգասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 06:24-ին: Այրվել են կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և լվացքի մեքենան՝ ամբողջությամբ, կենցաղային իրեր (մոտ 5 քմ), լոգասենյակի (մոտ 1 քմ) և ննջասենյակի (մոտ 0.5 քմ) դռները՝ մասամբ:

Տանտիրոջ ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: