Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում 29-ամյա Երվանդ Բ.-ն իր վարած BMW մակնիշի 36 GP 119 համարանիշի ավտոմեքենայով Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Երվանդ Բ.-ն, նրա ուղևոր, 20-ամյա Լյուդվիգ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն: