ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին: Օգոստոսի 3-ին հանձնաժողովի նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը:

«Նախագծով առաջարկվում է գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից, այսինքն' այն դեպքում, երբ քրեական վարույթ հարուցվում էր բացառապես տուժողի բողոքի հիման վրա, տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ, այսինքն' հանրային մեղադրանքի տիրույթ: Այսինքն' այս դեպքում բնավ պարտադիր չէ, որ տուժողի բողոքն առկա լինի»,- ասաց Վարդապետյանը:

Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաեւ կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը: