«Սանիթեքը» վեցերորդ օրն է, որ աղբահանության դուրս չի եկել, և սա հիմք է հանդիսանում սկսելու իրավաբանական պրոցես։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հարցին՝ արդյոք ինքը կողմ է, որ զինվորը քաղաքապետին զինվորական պատիվ է տալիս, Մարությանը հրաժարվեց պատասխանել. «Ամենայն հարգանքով, բոլորիդ ամսի 10-ին հրավիրում եմ մեր ավագանու նիստին, դրանից հետո մանրամասն բոլոր հարցերին կպատասխանեմ»։

Հարցին՝ արդյոք «Սանիթեքը» դուրս եկել է աղբահանության, Մարությանն ասաց. «Ոչ, արդեն վեցերորդ օրն է։ Եվ սա հիմք է հանդիսանում իրավաբանական մի պրոցես սկսելու, որը սկսված է»։