Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր: Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ:

Ըստ ականատեսների՝ վիրավորներից մեկը «Լեոպարդ» խանութի սեփականատերն է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: