Հնդիկ դերասանուհի եւ մոդել Փրիյանկա Չոփրան եւ նրա ամուսինը՝ փոփ-կատարող եւ դերասան Նիկ Ջոնսը, People նորաձեւության հանդեսի վարկածով, դարձել են 2019 թվականի ամենաոճային հայտնիները: Այդ մասին հաղորդվում է հրատարակության կայքում:

Նշվում է, որ 37-ամյա դերասանուհին դարձել է առաջին հնդկուհին, որը գլխավորել Է այս ցուցակը: Բացի այդ, սա հրատարակության պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ վարկանիշում առաջատարի դիրքն զբաղեցնում են երկու հոգի:

Ամենաոճային աստղերի վարկանիշում հայտնվել են նաեւ դերասան Բիլի Փորթերը, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, փոփ-երգչուհի Ջենիֆեր Լոպեսը, երգչուհիներ Լեդի Գագան եւ Սելին Դիոնը: