Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի աղբավայրում խոտանված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված աղբանոցում գտնվող, ամբողջովին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Վիկտոր Նելուխինի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Մահացածն զբաղվել է մուրացկանությամբ և նշված ավտոմեքենան օգտագործելիս է եղել որպես կացարան: