Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: