Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին մեկնել է Ռուսաստան: Նրա գործուղումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 17-ը, որի ընթացքում նա կայցելի նախ Մոսկվա, ապա Սանկտ Պետերբուրգ ու Սոչի:

Սինանյանը կհանդիպի այնտեղ գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների եւ հայ ուսանողների հետ, որի ընթացքում կծանոթանա կատարված աշխատանքներին եւ համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա համագործակցության ուղիները: