Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն անդրադառնում է իր պաշտպանյալի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ Հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմումի մասին ՍԴ որոշմանը:

Խմբի անդամ Հայկ Ալումյանը նշեց, որ որոշումը ցույց է տալիս Քոչարյանի նկատմամբ ապօրինի կալանքը և քրեական հետապնդման կիրառումը։ Նա հիշեցրեց Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը, ըստ որի՝ Քոչարյանն անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակվել, սակայն որոշ ժամանակ անց Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ որոշումը։ Փաստաբանն ընթերցեց որոշման մի հատված, որով նշվում է նախագահի կարգավիճակից բխող գործողությունների հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ընթացակարգ և ընթացակարգային մարմին։

Փաստաբանական խմբի անդամներից Արամ Վարդեւանյանը նշեց, որ այժմ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է գործառույթն անձեռնմխելիություն ունեցող անձ՝ նկատի ունենալով իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանին. «Երկրորդ նախագահն անհապաղ պետք է անհապաղ լինի ազատության մեջ», - ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ 2-րդ նախագահի իրավունքները նրան կալանավորելով խախտվել են, քանի որ «անձեռնմխելիությունն ու քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»։

Վարդևանյանը հիշեցրեց նաև Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման մեջ նշված՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի հատուկ կարծիքը, որը վերաբերում էր ՔԴ օրենսգրքում 35-րդ հոդվածում՝ անձեռնմխելիությամբ օժտված անձանց վերաբերյալ օրենքի բացը (քրեական հետապնդում իրականացնելու հարցով) և այդ կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը։

Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ քիչ առաջ փաստաբանական խմբի մյուս անդամներ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը մուտքագրում են արել առաջին ատյանի դատարան, որպեսզի անհապաղ դատական նիստ հրավիրվի՝ իրենց պաշտպանյալի կալանքի հարցը քննելու համար։