Հանրապետության տարածքում սեպտեմբերի 7-9-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հանրապետության շրջանների զգալի մասում սեպտեմբերի 7-10-ը, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ նաև մառախուղ:Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 7-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: