Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը կարծում է, որ ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովն իրեն կհրավիրի: Ստեփանակերտի քաղաքապետի իր թեկնածուին ընտրելուց հետո, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասաց, որն ինքն ուրախությամբ կներկայանա:

«Դեռեւս չեն հրավիրել, կարծում եմ' կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում' ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,- ասաց Մնացականյանը: