Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից (4։2) հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփեց մեր թիմի խաղը․ «Շատ ուրախ եմ, որ տղաների մեծ աշխատանքը, համախբվածությունը, հույսը չկորավ։ Բոլորիս ցանկությունը կատարվեց։ Տղաներն անմնացորդ նվիրվեցին, ամեն ինչ արեցին և հաղթեցին։ Ֆուտբոլում պետք է կարողանաս գնահատել իրավիճակը։ Հունաստանում էլ մենք հաղթեցինք երկրորդ խաղակեսում։ Տղաները պետք է ցույց տան իրենց բնավորությունը»։