Աժ-ում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներր կատարելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցի հիմնական զեկուցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց՝ վարչապետի նշած ստվերի կրճատման պրոցեսը շարունակվո՞ւմ է, թե ոչ։

Հարցին ի պատասխան՝ Անանյանը նշեց․ «Վարչապետի նշած 51 հազար աշխատատեղի փոխարեն այս պահի դրությամբ արդեն 63 հազար աշխատատեղ է դուրս բերվել ստվերից։ Ինչ վերաբերում է շարունակականությանը, ստվեր միշտ լինելու է, ըստ այդմ՝ նոր թվեր կլինեն, և մենք անընդհատ փորձելու ենք կրճատել այդ ստվերը, քանի որ վերացնելն անհնար է»։