ԱՄՆ-ում տեղի է ունեցել սերֆինգիստների ամենամյա փառատոնը, որտեղ մարդիկ հանդես են գալիս իրենց շների հետ, հաղորդում է TSN-ն:

Սա արդեն «շուն-սերֆինգիստների» տասնչորսերորդ փառատոնն է: Կենդանիներին հիդրոհագուստ են հագցնում և նրանք իրենց տեղն են գրավում տախտակի վրա: 2019-ին մրցույթին 70 սերֆինգիստ է մասնակցել:

Շները կարճ լողում են ջրում, որից հետո «կեցվածք» ընդունում տեսախցիկների առջև: 2019 թ.-ի չեմպիոն է դարձել Ֆեյթ անունով պիտբուլ-փրկարարը:

Փառատոնի շրջանակում նաև շների հագուստի մրցույթ է անցկացվել: «Հանդիսատեսի համակրանքի» մրցանակը բաժին է հասել շնաձկան հանդերձանքով կենդանուն:

Հաղորդվում է, որ միջոցառման կազմակերպիչների կողմից հավաքված ամբողջ գումարը կուղղվի անօթևան կենդանիներին աջակցությանը: