ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը համակարծիք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն հարցում, որ Ամուլսարի հետ կապված խնդրում պետք է գնալ ճշմարտության հետևից: Այս մասին Միրզոյանը հայտնեց սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Մեծ հույս ունեմ, որ իրադարձությունները կզարգանան քննարկումների, փաստարկների, հակափաստարկների ուղղությամբ: Կարծում եմ՝ կառավարության, մասնավորապես վարչապետ հայտնած վերջին դիրքորոշումն էլ հենց այս մասին է խոսում, որ դեռ, ինչպես վարչապետն ասաց, մենք պետք է գնանք ճշմարտության հետևից: Ես չեմ կարող ասել, որ հասել ենք վերջնական հանգրվանի, և կա հստակ լուծում»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հայտնել է, որ դիրքորոշումը պետք է լինի բացառապես իրավական: