Վերջին շրջանում վարչապետ Փաշինյանը հաճախակի է անդրադառնում իր ենթականերին՝ նախարարներին, մարզպետներին, քաղաքապետներին: Գովում է վերջիններիս տքնաջան և արդյունավետ աշխատելու և, ինչը էլ ավելի կարևոր է, և հատկապես ընդգծվում է, վարչապետի կողմից՝ խնայողության, պետական բյուջեն, ի տարբերություն նախորդների, չթալանելու և կոպեկ առ կոպեկ նպատակային ծախսելու համար: Սակայն, արդյո՞ք դա իսկապես այդպես է:
 
Դիցուք՝ Լոռու մարզպետարանը տարվա սկզբից հասցրել է ձեռք բերել մարդատար ավտոմեքենաների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ՝ 232,000 ՀՀ դրամ, մարդատար ավտոմեքենաների ընթացիկ վերանորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ՝ 740,000 ՀՀ դրամ, գրասենյակային գույք՝ 575,000 ՀՀ դրամ, աթոռներ՝ 360,000 ՀՀ դրամ, ավտոպահեստամասեր՝ 544,000 ՀՀ դրամ, տնտեսական ապրանքներ և սանհիգիենիկ միջոցներ՝ 469,200 ՀՀ դրամ, համակարգչային և պատճենահանման սարքավորումների վերանորոգման և սպասարկման ծառայություններ ՝ 300,000 ՀՀ դրամ, գրասենյակային կահույք՝ 165,000 ՀՀ դրամ.
 
Արմավիրի մարզպետարանը տարվա սկզբից կատարել է հետևյալ գնումները. գրասենյակային ապրանքների ձեռքբերում՝ 117,500 ՀՀ դրամ, և 121,000 ՀՀ դրամ, սմարթ քարտեր կարդացող սարքեր՝ 96,000 ՀՀ դրամ, էլեկտրական սարքերի, սարքավորումների վերանորոգման պահպանման ծառայություններ՝ 428,400 ՀՀ դրամ, ավտոմեքենաների լվացման և նմանատիպ ծառայություններ՝ 300,000 ՀՀ դրամ, տնտեսող լամպեր՝ 215,000 ՀՀ դրամ, ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ՝ 421,000 ՀՀ դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութեր՝ 438,600 ՀՀ դրամ, ծառայողական մեքենաների վերանորոգման վրա՝ 300,000 ՀՀ դրամ:
 
Առանց խորքային վերլուծության էլ՝ երևում է, որ այդքան շատ գովաբանվող փաշինյանական կադրերը հեռու են խնայող լինելուց: Լռու և Արմավիրի մարզերը ամենախոցելին են գործազրկության, կուտակված սոցիալական խնդիրների տեսանկյունից, սակայն մարզպետարանները պետական բյուջեից գումարը նախընտրում են ուղղել վերոնշյալ ծախսերը հոգալու, այլ ոչ թե սեփական մարզի բնակչության խնդիրները լուծելու վրա: