ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջիկայում նպատակ ունի ստեղծել նոր մարմին, որը զբաղվելու է վետերանների, ազատամարտիկների, նախկին զինվորականների, պահեստազորի զինծառայողների սոցիալական, ֆինանսական, առողջապահական և այլ խնդիրներով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նոր ստեղծվող այդ մարմինը կոչվելու է «Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչություն»: Վարչությունում ՊՆ-ն հավաքելու է իր ողջ ներուժը, և փորձելու ենք օգնել նախկին զինծառայողներին, ազատամարտիկներին և նրանց ընտանիքի անդամներին»,- նշեց Հովհաննիսյանը: