Ցանցի օգտատերերը Twitter-ում բլոգեր Իմոժեն Քանսելարեի հրապարակած տեսանյութն օպտիկական պատրանք են անվանել:

Գիտնականը տեսանյութ է հրապարակել, որում երկնագույն ոչխարների նախիրը ցատկոտում է ժայռերի վրա:

«Երկնագույն ոչխարներն, ինչպես միշտ, անում են անհնարինը»,- տեսանյութը մակագրել է կենսաբանը, նշելով, որ հոլովակը տեսանկարահանել է Չինաստանում: Երկու օրվա ընթացքում տեսանյութը 1.3 միլիոն դիտում է հավաքել: Շատ մեկնաբաններ հիացել են կենդանիների ճարպկությամբ, որոնք, նրանց կարծիքով, հերքում են ձգողականության ուժի գոյությունը: Ոմանք նույնիսկ կենդանիներին համեմատել են գերհերոսների հետ:

Որոշ մեկնաբաններ ենթադրել են, որ Քանսելարեն պարզապես պարզապես տեսախցիկը շրջել է 90 աստիճանով՝ հարթ տեղանքը վերածելով կտրուկ ժայռերի:

Նման փաստարկը ոչնչացվել է մեկ այլ օգտատիրոջ կողմից, որը նշել է, որ բույսերը միշտ ձգվում են դեպի արևը, իսկ որտեղ է այն՝ նշանակություն չունի: Այնուամենայնիվ, կասկածամիտ օգտատերերը շարունակել են պնդել, լեռներում ցատկոտող խոյերը պարզապես օպտիկական պատրանք են:

Ըստ բաց աղբյուրների, մասնավորապես, Բրիտանական հանրագիտարանի, ոչխարի այս ցեղատեսակն իսկապես հեշտությամբ է բարձրանում կտրուկ ժայռերը: Կենդանիներին նման հմտություններ են պետք՝ գիշատիչներից խուսափելու համար: