Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո հանրապետության տարածքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ' 20-25 մ/վ արագությամբ։


Հանրապետության տարածքում'

Սեպտեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 22-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, 21-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

 

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում' 20-22 մ/վ։

Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի սեպտեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան' 33.50C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան' 4.60C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան' 19.60C