եպտեմբերի 20-ի նիստում խորհրդարանը 89 կողմ ձայնով ընդունեց «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հիշեցնենք, որ դրանով առաջարկվում է պետության կողմից տնտեսվարողներին վերադարձնել դեբետային պարտքերը՝ հետագայում դրանք տնտեսության մեջ ներարկելու համար:

Ինչպես նիստում նշել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսքը մինչև 2017թ. հուլիսի 1-ը առաջացած պարտքերի մասին է: «Պետությունը, այսօր ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, նպատակ ունի այդ հարկը վերադարձնել հարկ վճարողներին՝ ակնկալելով, որ նրանք դրանք կներդնեն տնտեսության մեջ և կնպաստեն տնտեսական աճին»:

Վերադաձման ենթակա գումարի չափը հասնում է 56 միլիարդ 443 միլիոն դրամի:

Օրինագծի 2-րդ ընթերցումը նախատեսված է սեպտեմբերի 23-ին: