Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող են երկու երկրների միջև առևտրի համաձայնագիր կնքելու պայմանավորվածության մասին հայտարարել մինչև 2020 թվականի հուլիսը: Այդ մասին հայտնել Է բրիտանական Sun-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Հայտարարությունը կարող է արվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «հարթակներում» երկու ղեկավարների հանդիպման արդյունքներով, որը նախատեսված է սեպտեմբերի 24-ին, նշված է հաղորդագրության մեջ: Ինչպես հրատարակությանն ասել է կառավարության բարձրաստիճան մի աղբյուր, «մինչեւ հուլիս գործարք կնքելու քաղաքական կամք այժմ ունեն երկու կողմերն էլ»:

«Դա մեծ հաղթանակ է մեզ համար, և Թրամփը շատ է ցանկանում այդ մասին բացականչել Նահանգներում»,- մեջբերում է թերթը աղբյուրի ասածը:

Նա հավելել է, որ «Ատլանտիկայի երկու կողմում էլ կա այն բանի ըմբռնումը, որ դա անհրաժեշտ է անել հենց այդ ժամանակ, քանի որ դրանից շատ չանցած ԱՄՆ-ում կսկսվի ընտրարշավը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: