«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 23-ին ժամը 13.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 20.00-ն դադարեցվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Շահումյան 1Ա, 1Բ, 2Ա, 2Բ, 3Ա, 3Բ, Մոլդովական 12, 14 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: