Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված գազալցակայանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանին, որ սպանվել էր ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Կարամելի Հարութ» մականվամբ՝ Հարություն Կարագյոզյանի կողմից։ Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակով ինքնասպան էր եղել։