Այսօր նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնական չարաշահումների եւ կեղծիքի մեղադրանք առաջադրվեց։ Hraparak.am-ի հարցին՝ ինչպես է վերաբերվում իր դեմ հարուցված գործին, Ալիկ Սարգսյանը պատասխանել է.

«Համարյա հումորով, ոչ մի լուրջ բան։ Այսօր կանչել են ու մեղադրանք են առաջադրել` մինչ այդ որեւէ խոսակցություն չի եղել: Անհեթեթ հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել` անփութություն, կոծկում` իմ հետ ուրեւէ կապ չունեցող հոդվածներ։ Մեղադրում են այն օրերի նախագահի օգնականներ Գեւորգ Կոստանյանի եւ Գեւորգ Մհերյանի հրահանգները կատարելու մեջ։ Ես երբեւիցե որեւէ կապ չեմ ունեցել իրենց հետ, դա ուղղակի աբսուրդ է։ Գրել եմ, որ մեղադրանքը չեմ ընդունում՝ թող քննություն կատարեն։ Կյանքը շատ շուտ ցույց կտա ամեն բան, յոթ սարերի հետեւում չէ»։ Ի՞նչ ցույց կտա. «Ես գործ պարտակող եմ, թե` չեմ։ Ցույց կտա, որ ես անմեղ եմ եւ այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ»: