Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 04:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ-7 թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 04:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը:

Փրկարարները 4-րդ հարկի պատշգամբից դուրս են բերել Ռուզաննա Թ.-ին (ծնված 1957թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:44-ին, մարվել՝ 06:01-ին: