Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում:

«Ինձ թվում է, ես դա լսեցի, որ նա համաձայն է, որ դա մեր հայրենի հողն է, և մենք վերադարձնելու ենք այն: Նա ասում է. «Այո՛, ձեզ հարկավոր է աշխատել, և մենք օգնելու ենք ձեզ»,- Զելենսկու խոսքը մեջբերել է ՈւՆԻԱՆ գործակալությունը:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Թրամփին պատմել է թերակղզու գեղեցկության մասին: Պետությունների ղեկավարները նախօրյակին շփվել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում:

ԱՄՆ-ի ղեկավարը հանդիպումը որակել է «ֆանտաստիկ», բայց մանրամասներ չի հայտնել: Միայն հայտնի է, որ նա խորհուրդ է տվել Զելենսկուն՝ «շարունակել առաջընթացը» Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուկրաինայի նախագահն իր հերթին հավաստիացրել է, որ չի ցանկանում միջամտել ԱՄՆ-ի ընտրություններին և պաշտոնակցին հրավիրել է այցելել Կիև, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: