Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառվում է դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը: Այդ նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ կատարեց իր նախկին որոշումներից մեկում:

«Նախատեսվում է Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառել դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչև սեզոնային բաճկոնը, ինչպես նաև հստակեցնել սպիտակեղենի հատկացման քանակները»,- ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: