Թուրքիայի արևելյան Քահրամանմարաշ Դուլքադիրօղլուի շրջանում թուրք հնագետը «օրինական ճանապարհով» գանձ է որոնում նախկինում հայերին պատկանող բնակելի տարածքում, գրում է Ermenihaber.am-ը::

Հնագետ Հաթիջե Քըլըչասլանը նշել է, որ տարածքը պատկանել է հայերին և եղել է հրեական թաղամաս:
Աղբյուրի փոխանցմամբ' փորելու աշխատանքները կատարվել են անվտանգության ուժեղացված միջոցառումների ներքո:

Հնագետը հայտնել է, որ հայերին պատկանող բնակելի տարածքի քանդման աշխատանքները տևելու են 3 օր:

«Այստեղ նախկինում առանձնատուն է եղել: Մտածելով, որ առանձնատան բակում սենյակ է եղել և այդ սենյակի ներսում գանձ կա, սկսեցինք պեղումներ իրականացնել: Տարածքը փորելու համար ստացել ենք անհրաժեշտ թույլտվությունը»,-ասել է հնագետը: