Ոստիկանության ծառայողները երեկ' սեպտեմբերի 25–ին, բերման են ենթարկել գեներալ-մայոր Սեյրան Սարոյանի 27-ամյա որդուն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով' նա Էջմիածնի թիվ 9 դպրոցի բակում միջադեպի հեղինակ է դարձել՝ ինչ-որ հարցի շուրջ վեճի բռնվելով դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ, որը 24-ամյա երիտասարդ է։

Վեճի ընթացքում գեներալի որդին հարվածել է երիտասարդի դեմքին։

Ոստիկանները գտել ու բերման են ենթարկել Սեյրան Սարոյանի որդուն։ Նա հերքել է ոստիկանների ունեցած տեղեկությունը' ասելով, որ ինքը ոչ մեկին չի հարվածել։