ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Զորավարժությունները շարունակվում են:

Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է այն զորավարժարան, որտեղ պահեստազորայինները անցկացնում եմ համապատասխան պարապմունքներ։ Նախարարը նախ շրջայց է կատարել վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հանդիպել է անձնակազմին, զրուցել նրանց հետ, քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր։ Հանդիպման ավարտին նախարարը որոշ հանձնարարություններ է տվել հրամանատարական կազմին»: