ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով վերականգնվել է պետությանը պատճառված վնասը, սակայն թե ով է վերականգնել և ինչ չափով, Խաչատրյանի պաշտպանը չի կարող ասել։

Վերաքննիչ քրեական դատարանի առջև լրագրողների հետ զրույցում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Խաչատրյանին առնչվող գործով նրա նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։

«Հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ չպետք է լինեն տարբերվող անձինք, օրենքը պետք է հավասար լինի բոլորի նկատմամբ, սակայն այսօր կարող եմ ասել, որ այս գործով չկա հավասար մոտեցում։ Այս քրեական գործով վարույթն իրականանցող մարմինը ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի ապացույցներ ձեռք բերի. մենք ուղղորդված քննություն ենք տեսել, որոնց մասին աղաղակող փաստեր կան»,–հայտարարեց փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ դերակատարություն է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյնաը Գագիկ Խաչատրյանի գործի վրա, պաշտպանը պատասխանեց.

«Ես վստահ եմ, որ այս գործը զեկուցվել է Արթուր Վանեցյանին և քննարկվել նրա մոտ։ Եթե նրա գիտությամբ նման խախտումներ են եղել և այսօր խոսել, որ Վանեցյանի միջամտության արդյունքում ինչ–որ բաներ են եղել, ակնհայտ է, որ ուղղորդված քննություն է գնացել։