Մարտի 23-ին, ժամը 14.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 3 անձինք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 14.10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Մարտի 23-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 անձինք:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.10-ի սահմաններում, տան ջրատաքացուցիչի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից:

Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: