Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լճափ և Վանեվան համայնքներում 2019 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել են համապատասխանաբար Արայիկ Աբրահամյանը, Արսեն Հովսեփյանը և Իգոր Հարությունյանը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 և 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Գեղարքունիք համայնքում գրանցված 1397 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 702 ընտրող, որոնցից 370-ը քվեարկել է Արայիկ Աբրահամյանի օգտին:

Լճափ համայնքում գրանցված 878 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 539 ընտրող, որոնցից 208-ը քվեարկել է Արսեն Հովսեփյանի օգտին: Վանեվան համայնքում գրանցված 261 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 209 ընտրող, որոնցից 104-ը քվեարկել է Իգոր Հարությունյանի օգտին: Հաղթած բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են: