Արարատի մարզի Մրգանուշ գյուղում վերընտվել է ՀՅԴ-ական նախկին գյուղապետ Մանվել Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից:

Ընդհանուր 625 ընտրողներից 387-ը քվեարկել է նրա օգտին։ Մյուս անկուսակցական թեկնածուներից Արկադի Մանուկյանի օգտին քվեարկել է 223 ընտրող, իսկ Գարիկ Շահբազյանի օգտին՝ 4:

Նշենք, որ Մանվել Սարգսյանը պաշտոնավարում է 1998 թվականից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում' միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: