Դոհայի միջազգային օդանավակայանում Դոհա-Երևան չվերթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Սեպտեմբերի 28-ի երեկոյան, տեղի ժամանակով` ժամը 21:45-ին) Qatar Airways ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կտրուկ կանգ է առել: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

Թռիչքուղու վրա կտրուկ արգելակելուց հետո ուղևորներին հայտարարվել է, որ ինքնաթիռի գլխավոր համակարգիչը շարքից դուրս է եկել:

Ուղևորները տարհանվել են և տեղափոխվել օդանավակայան, որտեղ նրանց ընթրիք է հյուրասիրվել: 

Ուղևորների խոսքերով՝ չվերթն իրականացնող ինքնաթիռը շատ հին է եղել: Հետաձգված թռիչքը կայացել է մոտ 4 ժամ անց նոր օդանավով` սեպտեմբերի 29-ին, ժամը 1:30-ին` տեղի ժամանակով:

Նշվում է, որ վթարային իրավիճակի մասին թե՛ հայկական, թե՛ կատարական կողմից առայժմ պաշտոնական տեղեկություն չկա: