ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՊԵԿ նախկին ղեկավար այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանք տակ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ այսօր Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ, մերժել է կալանքի խափանման վերաբերյալ պաշտպանի ներկայացրած բողոքը։

Նա նշեց՝ որոշումն իրենց համար այնքան էլ անսպասելի չէր։

Անդրադառնալով որոշման վերաբերյալ դատարանի հիմնավորումների, փաստաբանը նշեց․ «Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին ես ծանոթ չեմ, քանի որ դատարանի որոշումը դեռևս չենք ստացել։ Սակայն հաշվի առնելով՝ ինչ ճնշումներ են իրականացվում դատարանների նկատմամբ՝ որոշումը պայմանավորում եմ դրանով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Օգոստոսի 27-ին ձերբակալվել է ԱԱԾ կողմից: