Այսօր առավոտյան ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը, հայտնում է Hetq.am-ը։

Զինծառայողը Կոթի գյուղի բնակիչ է. լրատվամիջոցի հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու լուրը հաստատել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը։

Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետեւ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։