Երեկ Տավուշի մարզի Կոթի գյուղում հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը վնասվածքը ստացել է ուսի շրջանում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ զինծառոյողը գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: