Երևանում անցկացվող WCIT համաշխարհային համաժողովի բացման խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց այն բոլոր գյուտերը, որոնց հեղինակները հայեր են, և որոնք հեղափոխություն են առաջացրել իրենց ոլորտում։

Կերոսինային լամպ, վարսահարդարիչ, բանկոմատ, բետոնի մեխանիկական խառնիչ, գունավոր հեռուստատեսություն, ԱՄՆ դոլարի կանաչ գույնը և այլն։ Այս թվարկումից հետո դահլիճը սկսեց ծափահարել։

«Սա դեռ վերջը չէ, իզուր եք շտապում», – կատակեց Փաշինյանը։

Վարչապետը շարունակեց նաև այլ գյուտերի թվարկումները, մասնավորապես տոմոգրաֆիայի և մագնիսա-ռեզոնանսային սկանավորման սարքերի ստեղծման հարցերում։ Սրանք, ինչպես նշեց Փաշինյանը, հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքեր են փրկել։